среда, 30 октября 2013 г.

Իմ ու Մխիթար Սեբաստացու գիրք կարդալու տարբերությունը



Հետաքրքիր էր... մոտ  5 րոպե առաջ (9:42 AM) կարդացի Սեբաստացու գիրք կարդալու ոճի մասին։ Միակ տարօրինակ բանն այն էր, որ Մխիթար Սեբաստացին գրքի մեջ ինչ-որ դժվար հասկացվող իմաստ գտնելուց հետո, գիշերը չէր կարողանում քնել, քանի դեռ չէր հասկացել այդ իմաստը։ Օրինակ՝ ես մի անգամ S.T.A.L.K.E.R.-ի Сектор Обстрела-ն մինչև գիշերվա 1-ը պառկած կարդում էի։ Շատ տհաճ է գիրքը կարդալուց մի հետաքրքիր պահի քնելը կամ գիրքը թողնել կարդալը՝ իմանալով, որ դու կարող ես կարդալ։
Սեբաստացու մասին ասում էին, որ գիրքը կարդալուց և ինչ-որ բան չհասկանալուց գնում էր և հարցուփորձ էր անում։ Ոչ մի կերպ համաձայն չեմ դրա հետ, ախր հնարավոր է, որ գրքի սկզբում այնպիսի մի բան է գրած, որը կհասկանաս միայն վերջում: Իսկ քեզ բռնում ու ասում են վերջը։ Դա նույն բանն է, երբ-որ ֆիլմ նայող մարդուն ասես "Վերջում սևամորթը կսպանի չինացուն", և կապ չունի, որ ֆիլմում չկա ո՛չ չինացի և ո՛չ էլ սևամորթ, ֆիլմի ընթացքը միևնույն է փչանում և տհաճ է դառնում։
Սեբաստացու մասին ասում էին, որ նրա մոտ միշտ գիրք կար, օրինակ՝ հիմա ես կարդում եմ 3 գիրք՝ "Психология лжи - Пол Экман, Гёте - Фауст և Բանտարկեալի մը յուշերը"։ Երեքն էլ միասին ստացվում է կարդալ միայն մի խորամանկության դեպքում՝ առաջինը գիտության հետ կապ ունի, երկրորդը պոեմ է, իսկ երրորդը՝ հուշեր, դրա համար էլ ոչ մեկը մյուսին չի խանգարում, ինչը կլիներ, եթե ես կարդայի S.T.A.L.K.E.R. գրքի (գիտական ֆանտաստիկա) սերիաներից մեկը, Պոլ Էկմանի Психология Лжи գրքի հետ։ Չնայած՝ ես կարդում եմ մեկի տեղը 3 գիրք, իմ ձեռքում միշտ չի լինում գրքերից մեկը։ Ես կարդում եմ, երբ ցանկություն եմ ունենում, թե չէ կարդալու իմաստը ո՞րն է...
Կարդացեք Սեբաստացու գիրք կարդալու ոճի մասին այստեղ։

Комментариев нет:

Отправить комментарий