вторник, 5 ноября 2013 г.

Mechitar.com ու՞ր ես, ձայն տուր



Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մենք որոշեցինք հետադարձ կապի շնորհիվ կապվել mechitar.com-ի ադմինիստրատորների հետ։ Պատճառն այն էր, որ վերջերս Մխիթարյան միաբանության կայքի հայկական էջը չէր աշխատում։ Կայքում գրված էր, որ այն վերակառուցման փուլում է, և մենք որոշեցինք սպասել։ Բայց ինչքան էլ սպասում էինք, ոչինչ չէր փոխվում։
Մենք որոշեցինք օգտվել հետադարձ կապից։ Կայքում գտանք հետադարձ կապի տեղը, բայց այնտեղ գրված էր ինչ-որ տան հասցե, որը գտնվում է Վենետիկում։ Եվ այդ պահին պսպղաց երկինքը, և իմ ուղեղը որոշեց, որ արդեն աշխատելու ժամանակն է։
Ահա թե ես ինչ մտածեցի. ցանկացած ադմինի էլ հետաքրքիր է, թե որ կայքերից են հղում ստանում դեպի իր կայք։ Իմ բլոգում գրեցինք նամակ, որն ուղված էր mechitar.com-ի ադմիններին։ Իհարկե, բոլորս էլ գիտեինք, որ mechitar.com-ի ադմինները պատահաբար չէին բացի իմ բլոգը և տեսնեին իրենց ուղղված նամակը։ Դրա համար մենք նշեցինք Մխիթարյան միաբանության կայքի հղում որպես hyperlink և բոլորին խնդրեցինք, որպեսզի իմ բլոգից բացեն Մխիթարյան միաբանության կայքը, որպեսզի նրանց տրաֆիկի աղբյուրներում երևա իմ բլոգը։ Այդ պահին Սահակյան Էրիկը ասաց՝ հնարավոր է, որ Մխիթարյան միաբանության կայքի ադմինները հայ չեն, և մենք թարգմանեցինք տեքստը անգլերեն։
Բայց մտան ընդամենը 7 մարդ, և ոչ մի պատասխան չստացանք։ Իսկ կայքի վիճակը ամեն օր ավելի վատանում է և վատանում...

______________________________________________________
Մխիթարյան միաբանության
հարգելի ադմիններ, խնդրում եմ պատասխանել մեր մի հարցին՝ Ձեր կայք հաճախ ենք մտնում, նկատեցինք, որ կայքի հայկական տարբերակը չի գործում, կայքում գրված էր
"Under Construction" և մենք որոշեցինք սպասել։ Ոչինչ չփոխվեց և մենք որոշեցինք ձեզ նամակ թողել։ Հարց՝ ինչ է պատահել ձեր կայքին և երբ կվերականգնվի հայերեն էջի վի֊ճակը։
Նախապես շնորհակալություն պատասխանի համար։
Հարգանքով՝ Զավեն Ջեյ Համբարձումյան
-------------
Hey mechitar.com's admins, I have two questions to you.
1. What happened to Armenian page of your site?
2. When will construction be completed?