среда, 11 марта 2015 г.

Եղիշե Չարենց - ուսումնական նախագիծ


1. Եղիշե Չարենց - Մահվան Տեսիլ
Որպես լքված թավջութակի ձգված մի լար`
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն` վերջի՜ն քնար.–
Մի պիրկ պարան ու երկնուղեշ[1] փայտեր երկու։
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի —
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի։
Կանգնել են, լուռ իրար կքած, փայտեր երկու,
Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու:
Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,
ՈՒ լռություն մի անստվեր, անդուռ, անդող,
Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան
Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող:
Ու խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ,
Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,
Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ —
Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա:
Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան —
Ու լուսավոր առավոտները իմ հոգու
Ո՞վ դարձրեց — մի անկրակ իրիկնաժամ,
Ու գորշ պարան, ու երկնուղեշ փայտե՛ր երկու։
Գուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար
Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
Ու ցանկացա, որ չօրհներգե ո՛չ մի քնար
Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի․․․

Երթամ հիմա: Ու կարոտով անմխիթար,
Իմ երգիչի երազներով ու հրերով,
Անհրապույր իմ օրերի երգով մթար[2]
Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով,—
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ,—
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
Ու օրորվեմ` եղերական[3] ու անբասիր․․․
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան։
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,—
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա․․․


3. Ի՞նչ տպավորություն ստացաք:  Գրե՛ք այդ մասին:
4. Ըստ նախասիրության՝ ներկայացրե՛ք երկու բանաստեղծություն: Հիմնավորե՛ք ընտրությունը:
Կարդացեք այստեղ։
2.1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերի 5-ին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության և նացիոնալիզմի մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը կտրականապես դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ:

Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են և հակասովետական գործունեություն մեղադրանք ներկայացնում:
Նրա վիճակը ծանրացել էր նոյեմբերի 17-ից, այդ իսկ պատճառով տեղափոխվել էր բանտի հիվանդանոց: Աղասի Խանջյանը սկսում է բանակցություններ վրաել, որպեսզի Չարենցին ույլատրեն մեկնել արտասահման բուժման նպատակով: Սակայն Խանջյանի դավադիր սպանությունը ձախողում է Չարենցի մեկնումը, և արդյունքում, որոշ ժամանակ անց, նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն մահանում է երևանյան բանտերի հիվանդանոցներից մեկում: Ըստ պաշտոնական թղթերի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել մի շարք հիվանդություններ՝ խորացած մորֆինիզմը, որից հյուծվել է օրգանիզմը (մորֆիի բացակայությունը վերջին օրերին հասցրել է աղեստամոքսային ուղու քայքայմանը), շարունակական պլևրիտը, լյարդի էխինակոկը և երիկամի բորբոքումը:
Նրան հողին հանձնեցին գիշերը, բոլորի աչքերից հեռու, Երևան Էջմիածին տանող խճուղու ձախ կողմում, Հրազդանի աջ ափին, ձորի բարձրունքում գտնվող ներքին գործերի նախարարության պանսիոնատի այու քարքարուտների մեջ:

3.
Տպավորություննե՞ր: Շատ տպավորություններ չստացա, այնպես էլ չի որ շատ եմ ցավում նրա կորուստի համար, քանի որ կարծում եմ, որ պետք է զավլ բոլոր զհերի համար ինչպես մեկի, ոչ թե միայն մեկի համար: Ուրիշը կասեր "Վա՜յ, Չարենցը սենց, Չարենցը նենց", բայց շատ մարդիկ են ծանր կյանք ունեցել Սովետական Միության ժամանակ, և ամբողջ ուշադրությունը տալ մի մարդուն, միայն իր սոցիալական կարգավիճակից` անարդար է։
4. Չարենցի բանաստեղծություննեից շատ չեմ կարդացել, և կարդացածիցս դուրս եկել է միայն «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը, քանի որ նա իմ մեջ միշտ հայրենասիրական զգացմունքներ է արդնացրել: Ես ավելի շատ սիրում եմ ավելի ցինիկ բանաստեղծություններ, օրինակ, Չառլզ Բուկովսկիի բանաստեղծությունները, որտեղ զգացվում է, թե նրան ինչքան մեկ է այն ամենը, ինչ կատարվում է նրա շուրջը: Կարդալուց հասկանում էս, որ նա զգացմունքներից ազատ և երջանիկ մարդ է, այլ ոչ թե օրինակ ինչ-որ երկրորդ Տերյան: Չնայած այն, միևնույն է, շատ բանաստեղծություններ ուղղակի հոյակապ են գրված, և չի կարելի նրանց չսիրել, և չհպարտանալ, որ ձեր ազգի պատմության մեջ այսպիսի բանաստեղծ է եղել։

Եղիշե Չարենց – Հեռացումի խոսքեր(Սեղմեք այստեղ կարդալու համար)
Իմ աչքերի մեջ այնքա՛ն կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել:
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի, կմարի — բայց երգս կա, կապրի դեռ:

Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում`
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս:
Երգերիս մեջ — դու գիտե՞ս — ինձ ոչ-ոք չի ճանաչում`
Կարծես ուրի՛շն է երգում կապույտ կարոտը հոգուս:

Հավիտյան գոց ու անխոս` թափառել եմ ու լռել.
Ոչ-ոք, ոչ-ո՜ք չգիտե` արդյոք ի՞նչ է կյանքս, ես.
Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել,
Ինչպես գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ:

Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր,
Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան.
Կյանքս թողած անհունում — ես երգել եմ սերը խոր
Ու կարոտը թևերիս, որ երբե՛ք քեզ չհասան…

Մոտենում է, քո՜ւյր իմ, ա՛խ, իրիկունս միգամած.
Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից.
Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած,
Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՛ն ինձ:

Գուցե՛ հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, ես,
Ու սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան…
— Ի՛նչ էլ լինի, քո՜ւյր իմ, քո՜ւյր, հեռանալիս չանիծե՛ս
Խե՛ղճ կարոտը թևերիս, որ երբե՛ք քեզ չհասան…
1917