вторник, 23 февраля 2016 г.

Մենք մեր բնազդների ստրուկներն ենք



Ջոն Բի Քելհոունը 20-րդ դարի հանճարեղ ամերիկացի էթոլոգներից էր, որը ուսումնասիրում էր կենդանատեսակների գերբնակչության հարցը:
Հիմնականում Ջոն Քելհոունը հայտնի է դարձել իր 1968 թվականի Հուլիսին սկսած ազգային հոգենյարդաբանական համալսարանի լաբորատորիայում անցկացրած փորձի շնորհիվ: Փորձի անվանումն էր «Տիեզերք 25», և նրա նպատակներ էր պարզել, թե ինչպես իրան կպահի կենդանատեսակը գերբնակցման դեպքում: Այսպիսով, լաբորատորիայում Ջոնը տեղադրեց 256 արկղ, որոնք իրենցից բներ էին ներկայացնում: Ամեն արկղը նախատեսված էր 15 մկան համար և ամեն օր սնուցվում էր թարմ ուտելիքով և ըմպելիքով: Այսպիսով Քելհոունը սկսեց փորձը բնակեցնելով տարածքը 8 մկներով (4 արու և 4 էք): Ըստ հաշվարկների, ինչպես Քելհոունը անվանեց՝ մկների ուտոպիայում կարող էին տեղավորվել 3840 մուկ, իսկ տրամադրվող ըմպելիքը և ուտելիքը կհերիքեր մոտ 9500-ին: Չնայած այս ֆակտորներին, պրակտիկայի ժամանակ մկների քանակը հասավ մաքսիմալ 2200 թվին, որից հետո այն սկսեց ներքև իջնել: 1972 թվականին Քելհոունը փորձը վերջացրեց ընդհանուր 122 մկներով, որոնց վերարտադրողական տարիքը (վերարտադրողական տարիք; репродуктивный возраст; - տարիք, որից հետո ինչ-ինչ կենդանատեսակի ներկայացուցիչները չեն կարող ժառանգողներ թողել) արդեն անցել էր: Այսպիսով ուտոպիային հիմա ավելի շատ համապատասխանում էր «դժողք» բառը:
Բնակչություն քանակի ստաբիլիզացման շրջանում էքերի  ագրեսիայի աստիճանը բարձրացավ, և հենց էգ մկները, ոչ թե արու, սկսեցի ակտիվորեն պաշտպանել սեփական տարածքը, չնայած նրան, որ նրանք պաշտպանում էին կոնկրետ տարածքը, ոչ թե ձագերին, թողնելով նրանց անորոշ վիճակում, ինչի հետևանքում վերջիններս հետագայում մահանում էին: Շատ արու մկներ իրենց տեղ չգտնելուց փախնում էին «ֆերմայի» մեջտեղը ուրիշ արու մկների մոտ, որտեղ ցուցաբերում էին չափից բարձր պասիվ կամ ագրեսիվ պահվածք, վերջինիս դեպքում հարձակվելով ուրիշ մկների վրա: Բացի դրանից, մկների մոտ նկատվեց հոմո- և ասեքսուալիզմ:
1972 թվականին, փորձի վերջնակետի մոտ, Քելհոունը նկատեց ևս մեկ մկների խումբ, որոնց անվանեց «գեղեցիկներ» (“beautiful ones”) (խումբը կոչվում էր գեղեցիկ, քանի որ մարմնական վնասվածք կամ դեֆեկտ չուներ), որոնք ոչ մի բան չէին անում բազմանալու համար, և հետևում էին ընդամենը մի քանի բնազդների՝ սնվում էին, քնում և իրենց մորթին մաքրում: Քելհոունի գործընկեր Հելսի Մարսդենը մի քանի արու և էգ «գեղեցի» զույգ տեղափոխեց նոր տարածք, բայց նրանք չէին բազմանում:
Այսպիսով Ջոն Քելհոունը եզրակացրեց, որ հասարակության մեջ տեղերը զբաղված լինելու դեպքում հայտնվում է ճգնավորների խումբ, որոնք ապրում են «աուտիստիկ», ինչպես նա ասեց, և պրիմիտիվ կյանքով, հետևելով միայն բազային բնազդներին (ինքնապահպանման), որը կոնֆլիկտ է ստեղծում ամբողջ սոցիալական մեխանիզմի մեջ ավիրելով վերջինս:
Պետք է նշեմ, որ Քելհոունի հետ համաձայն չեմ, ինչքան էլ հանճարեղ չհամարեմ իր աշխատանքը: Ցանկացած կենդանատեսակ ձգտում է բացարձակ դոմինանտությանը: Տվյալ դեպքում, այդ բացարձակ դոմինանտությանը կարելի էր հասնել միայն բոլոր 3840 տեղերը զբաղացնելու դեպքում, տարածքը լիովին սեփականացնելով, ինչը չկատարվեց: Հարցը նրանում է, ամեն այն ինչ արվեց 2200 բնակիչների թվին հասնելուց հետո արվում էր նրա համար, որպեսզի բնակչության քանակը անկում ապրի: Նաև պետք է նշեմ, որ կոնֆլիկտ ստաբիլիզացնամ շրջանից առաջ հասարակության անդամների մեջ չի նկատվել, ինչը խոսում է, որպես կենդանատեսակ, բացարձակ միության մասին (չհաշվելով պայքարը էքի համար): Այսպիսով հետևություն ենք կայացնում, որ բնակչության քանակը ակտիվորեն անկում էր ապրում, քանի որ մկների ուղեղը չեր հասկանում, որ բնական պաշարների հետ խնդիր չկա, և վախենում էր պաշարների լիովին վերացումից, որը կքանդեր շրջակա տարածքի ամբողջ էկո-համակարգը:
Ամեն դեպքում, պետք է նշեմ, որ սա հոմոսեքսուալիզմի և ասեքսուալիզմի միակ պատճառը չէ:
Մարդկության հիմիկվա վիճակի և մկների մեջ զուգահեռները ինքներդ անցկացրեք, և ինչպես ասում է հանրահայտ ֆիզիկ-թեորետիկ և աստրոֆիզիկ Սթիվեն Հոքինգը. «Մենք մեր բնազդների ստրուկներն ենք»:

Աղբյուրներ՝ YT 1 | 2; WikiPedia 1 | 2; Orator.ru