вторник, 26 февраля 2013 г.

Ինչպես բացել Android OS-ի խաղերը Mac-ի կամ PC-ի վրա

Վերջապես գտա մի ծրագիր, որի միջոցով կարելի է բացել Android OS-ի խաղերը Mac-ի (Macintosh, Apple's OS) կամ PC-ի (Windows XP, 7, 8) վրա: Այս հրաշքի անունը BlueStacks App Player է: Օգտագործելը շատ հեշտ է: Համակարգչի վրա Install անելուց հետո ձեր բոլոր Apk ֆայլերը ունենում են BluStacks-ի նշանը: Հերիք է նրանց վրա ուղղակի Double Click անեք և մի պատուհան է գալիս, որի վրա գրված է լինում "Installing APK": Նրանից հետո ներքևում մի ուրիշ պատուհան է երևում "Dead Trigger has been successfully installed": Բնականաբար նա չի գրելու Dead Trigger այլ գրելու է այն խաղի անունը, որը դուք գցեցիք ձեր համակարգչի վրա: Սա դեռ առաջին +Plus-ն է,  որը նա ունի: Մեր BlueStacks-ի ստեղծողները կարողացել են սերվերը կապել 4 տարբեր Android Market-ների հետ, որոնցից մեկը մեր հասարակ Play Google Market-ն է, իսկ մյուսը Amazon Android Market-ը:
Ասեք,  որ ուղղակի հրաշալի է - հեռախոս համակարգչի հետ: Իսկ ես դեռ պլանշետ էի ուզում: Ճիշտն ասած չէի ուզում... Ուղղակի պետք է ձեր հիացմունքը մի ձև գրավեմ, չէ: Խնդրում եմ չմորռանաք մեկնաբանություններ գրեք: Մտեք BlueStacks App Player-ի օրիգինալ կայքը և ներբեռնեք:

Комментариев нет:

Отправить комментарий