суббота, 16 февраля 2013 г.

S.T.A.L.K.E.R. - Сектор Обстрела

Գիրքը կարդալուց հետո որոշ մարդկանց հետաքրքրեց, թե ինչ եղավ գրքի գլխավոր հերոսերի՝ Խեմուլ մականունով ստալկերի և նրա ընկերուհու՝ Դինկայի հետ: Կրճատ կպատմեմ ամբողջ պատմությունը:
Խեմուլը ու Դիանան ծանոթացան բառում, երբ Դիանան, անհայտ աղբույրից իմանալով Խեմուլլի գաղտնիքները, խնդրեց նրան, որպեսզի Խեմուլը գտնի իր հորը, որը կորել է Զոնայում (Չերնոբիլ, Ուկրաինա): Իսկ նրա հայրը, որի մականունն էր Մեչենիյ (Меченый) զոնայի 7 աստվածներից մեկն էր.... Եկեք ձեզ բացատրեմ. այս գրքում Զոնան առաջացել է նույնպես Չերնոբիլյան ատոմակայանի 4-րդ ռեակտորի պայթյունից, բայց պայթյունը կատարվել է "О-Сознание" պրոյեկտը կատարելուց, որի նպատակն էր մարդուն գերբնական կարողություններ տալը: Պրոյեկտը ստացվեց, բայց արդյունքում պայթեց 4-րդ րեակտորը և ստեղծվեց "Զոնան": Հետևաբար Զոնայի աստվածները, այսինքն՝
"О-Сознание" նախագծին մասնակցողներից 7-ը կարողացան տիրապետել զոնայի բոլոր կենդանիներին: Կա 8 հատ կապսուլա, որը մարդուն գերբնական կարողություններ է տալիս, բայց միայն այն ժամանակ, երբ մարդու մարմինը նրա մեջ է: Զոնայի աստվածներին պահպանում է "Մոնոլիտ" անունով խմբավորում, որը կանի ամեն ինչ, որպեսզի 7 աստվածներին ոչ մի վատ բան չպատահի: Շուտով Դինկայի հայրը այնպես է անում, որ Խեմուլը և նրա ընկերուհին, Մոնոլիտի զինվորների մի մասին սպանելով, հասնում են Դինկայի հոր մոտ, որն առաջարկում է նրա աղջկան զբաղեցնել 8-րդ կապսուլան և միանալ աստվածներին: Բայց իմանալով, որ նա բաժանվելու է իր սիրո՝ Խեմուլի հետ, մերժում է հորը, իսկ Մեչենին ջղայնանում է և որոշում է սպանել նրանց: Արդյունքում Դինկան սեփական հորը նվիրում է 9x19 կալիբրանոց փամփուշտ, որը անցնում է Մեչենիի գլխի միջով: Բայց քանի որ նա աստվածներից մեկն է, չի որոշում այդքան հեշտ ձևով մահանալ: Շուտով, մտածելով, որ Մեչենին մահացած է, Դինկան ու Խեմուլը գնում են դեպի բառ: Ճանապարհին նրանք հանդիպում են Մեչենիին: Բայց նա 7-ից 2-րդն էր: Երկար բացատրություններից, այն հարցերից, թե ինչպես եղավ, որ կա 7 հատ նույն մարդուց, և ընդհանրապես 7 նույն մոլորակից, նրանք միասին շարժվում են դեպի "О-Сознание" որպեսզի վերջնականապես սպանեն Դիանայի հորը: Արդյունքում սենյակի պատերը ուղեղի գեղեցիկ վարդագույն գույնը ներկելով, նրանք վերջապես սպանում են նրան: Այդ պահին նրանց մոտ է գալիս Մոնոլիտից մոտ 70 մարդ: Խեմուլը իր սիրելի Դիանային ուղարկում է 7 մոլորակներից երկրորդը - այնտեղ որտեղից եկել էր Մեչենի 2-ը: Դինկան և իր հայրը..... 2-րդ հայրը... Մեչենի 2-ը գնում են 2-րդ մոլորակ (в параллельную вселенную) իսկ Խեմուլը և իր թիմակիցը, որի մականունն է "Борода" մնում է նրա հետ, որպեսզի կռվի Մոնոլիտի զինվորների հետ: Իսկ այս մասում գիրքը վերջանում է: Ես, блин, շաաաաատ ուրախ եմ, երբ հասկանում եմ, որ 348 էջանոց պատմությունը տեղավորվում է 2 էջի մեջ...

Комментариев нет:

Отправить комментарий