воскресенье, 9 декабря 2012 г.
Հայկական ավանդույթներ
1) Հնում Տեարնընդառաջից հետո հարսանիք չեր արվում:
Այս ավանդույթի իմաստը ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ: Երկու մարդ իրար սիրում են և որոշում են կյանքը միասին անցկացնել, իսկ դրա համար ամուսնանում են... Տարբերություն չկա, թե այդ տոնակատարությունը երբ կկատարվի: Denied!
2) Կա ևս մեկ ավանդույթ հարսանիքի հետ կապված. երբ նորապսակները դուրս են գալիս եկեղեցուց, նրանց վրա շաղ են տալիս բրինձ և կոնֆետներ, որպեսզի նրանց կյանքում առատություն լինի:
Նույնիսկ չգիտեմ, ինչ ասեմ: No comment!
3) Երբ մարդիկ միամիտ աղ են թափում, ոմանք անպայման աղի վրա խաչ են անում, որպեսզի կռիվ չլինի:
Դրա իմաստը ես հասկանում եմ, առաջ աղը այնքան թանկ էր, որ նրա համար մարդիկ կռվում էին: Բայց, միևնույն է, ինձ թվում է, որ կռիվ անելը աղի հետ կապված չէ: Բայց այս ավանդույթին դիպչել պետք չէե: Approved!
4) Հնում գոյություն ուներ մի կարգ, երբ ծնողները առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար:
Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում էին տաճար: Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով` հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց: Այստեղից էլ առաջացել է <<Տեառնընդառաջը>>, որը նշանակում է տիրոջն ընդառաջ: Եվ նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն:
Այս ավանդույթի մասին խոսք չկա, այն քրիստոնյաների համար է, իսկ մենք հարգում ենք ցանկացած կրոնի մարդկանց: Approved!
Աղբյուր՝ Forum.Armedu.am

среда, 5 декабря 2012 г.
Ինչպիսին պետք է լինի հոգևորականը
Իմ կարծիքով, հոգևորականը պետք է ցույց տա երկնային հրեշտակի՝ այսինքն անմեղության
օրինակը: Հիմա շատ մարդիկ ուղղակի օդում փուչ ասում են – “Ես քրիստոնյա եմ”,
բայց իրականում ամեն 2–րդ քայլի վրա ուրիշին վիրավորում են, հայհոյում և կռիվ սկսում:
Ուր մնաց ձեր Հիսուս Քրիստոսի խոսքերը – «Սիրեք ձեր մերձավորին, ինչպես ես սիրեցի ձեզ», սա՞ է
ձեր սերը ընկերների հանդեպ: Իրական հոգևորականը պետք է տանի հասարակ մարդուն դեպի իր
ներքի աշխարհը և ցույց տա համապատասխան կրոնի աստծո սերը: Հոգևորականը պետք է անմեղության
և ճիշտ ապրելակերպի օրինակ ցույց տա:
понедельник, 3 декабря 2012 г.
Դիպուկահարները Նոր գյուղ հայկական թաղամասում 7 մարդ են գնդակահարել
Aravot.am-ի տեղեկություններով մոտ սեպտեմբերի 12-ին, սիրիական ընդդիմադիրների կողմից Սիրիայի Նոր գյուղ կոչվող հայկական թաղամասում դիպուկահարի կրակոցից 7 մարդ է զոհվել ու վիրավորվել: Նրանց թվում կա մի երեխա եւ մի հաշմանդամ: Ենթադրվում է, որ բոլորն էլ հայեր են:
Ինչպես Aravot.am-ի աղբյուրներն են հայտնում, դեպքը տեղի է ունեցել "Կիլիկիա" անունը կրող շենքի մոտ: Նոր գյուղը հայկական ամենամեծ թաղամասերից է, որտեղ կենտրոնացած են մեծ թվով հայ ընտանիքներ: Այդ բնակավայրում 90 տոկոսը հայեր են:
Ըստ որոշ տեղեկությունների, այդ թաղամասում 4 դիպուկահար է թաքնված, որոնց սիրիական իրավապահները ոչ մի կերպ չեն կարողանում որսալ:
Նախօրեին զոհված 4 հայերի հուղարկավորությունն այսօր էր:
Նախօրեին զոհված 4 հայերի հուղարկավորությունն այսօր էր:
Գյուղի և քաղաքի տարբերությունները
Սկսեմ նրանից, որ հիմա "գյուղերը" արդեն շատ զարգացել են և ինչպես ասում է մեր սիրելի ընկեր Հասմիկը, նրանց այլևս գյուղ չի կարելի կոչել: Օրինակ՝ Այնթափ "գյուղը" հիմա այլևս գյուղ չէ: Այնտեղ տեխնիկան նույնքան լավ է զարգացած, ինչպես նաև այստեղ` Երևանում: 2009 թվականից Այնթափում շատ արագ տեմպերով զարգացավ տեխնիկան: Հիմա այնտեղ մարդիկ ծաղիկներ կամ մրգեր աճեցնելիս, դրան վերաբերվում են որպես նախասիրություն, այլ ոչ թե աշխատանք: Իսկ հիմիկվա գյուղերը.... Ուղիղ իմաստով գյուղերը, իսկապես տեխնիկապես այնքան էլ զարգացած չեն: Երևանում եղած մարդը հաստատ չի գնա գյուղ... Իսկ եթե գնա, ուրեմն միայն բնության և մաքուր օդի համար:
Подписаться на:
Сообщения (Atom)