Սկսեմ նրանից, որ հիմա "գյուղերը" արդեն շատ զարգացել են և ինչպես ասում է մեր սիրելի ընկեր Հասմիկը, նրանց այլևս գյուղ չի կարելի կոչել: Օրինակ՝ Այնթափ "գյուղը" հիմա այլևս գյուղ չէ: Այնտեղ տեխնիկան նույնքան լավ է զարգացած, ինչպես նաև այստեղ` Երևանում: 2009 թվականից Այնթափում շատ արագ տեմպերով զարգացավ տեխնիկան: Հիմա այնտեղ մարդիկ ծաղիկներ կամ մրգեր աճեցնելիս, դրան վերաբերվում են որպես նախասիրություն, այլ ոչ թե աշխատանք: Իսկ հիմիկվա գյուղերը.... Ուղիղ իմաստով գյուղերը, իսկապես տեխնիկապես այնքան էլ զարգացած չեն: Երևանում եղած մարդը հաստատ չի գնա գյուղ... Իսկ եթե գնա, ուրեմն միայն բնության և մաքուր օդի համար:
Комментариев нет:
Отправить комментарий