понедельник, 3 декабря 2012 г.

Դիպուկահարները Նոր գյուղ հայկական թաղամասում 7 մարդ են գնդակահարել


Aravot.am-ի տեղեկություններով մոտ սեպտեմբերի 12-ին, սիրիական ընդդիմադիրների կողմից Սիրիայի Նոր գյուղ կոչվող հայկական թաղամասում դիպուկահարի կրակոցից 7 մարդ է զոհվել ու վիրավորվել: Նրանց թվում կա մի երեխա եւ մի հաշմանդամ: Ենթադրվում է, որ բոլորն էլ հայեր են:
Ինչպես Aravot.am-ի աղբյուրներն են հայտնում, դեպքը տեղի է ունեցել "Կիլիկիա" անունը կրող շենքի մոտ: Նոր գյուղը հայկական ամենամեծ թաղամասերից է, որտեղ կենտրոնացած են մեծ թվով հայ ընտանիքներ: Այդ բնակավայրում 90 տոկոսը հայեր են:
Ըստ որոշ տեղեկությունների, այդ թաղամասում 4 դիպուկահար է թաքնված, որոնց սիրիական իրավապահները ոչ մի կերպ չեն կարողանում որսալ:
Նախօրեին զոհված 4 հայերի հուղարկավորությունն այսօր էր:

Комментариев нет:

Отправить комментарий