воскресенье, 9 декабря 2012 г.

Հայկական ավանդույթներ

1) Հնում Տեարնընդառաջից հետո հարսանիք չեր արվում:
Այս ավանդույթի իմաստը ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ: Երկու մարդ իրար սիրում են և որոշում են կյանքը միասին անցկացնել, իսկ դրա համար ամուսնանում են... Տարբերություն չկա, թե այդ տոնակատարությունը երբ կկատարվի: Denied!

2) Կա ևս մեկ ավանդույթ հարսանիքի հետ կապված. երբ նորապսակները դուրս են գալիս եկեղեցուց, նրանց վրա շաղ են տալիս բրինձ և կոնֆետներ, որպեսզի նրանց կյանքում առատություն լինի:
Նույնիսկ չգիտեմ, ինչ ասեմ: No comment!

3) Երբ մարդիկ միամիտ աղ են թափում, ոմանք անպայման աղի վրա խաչ են անում, որպեսզի կռիվ չլինի:
Դրա իմաստը ես հասկանում եմ, առաջ աղը այնքան թանկ էր, որ նրա համար մարդիկ կռվում էին: Բայց, միևնույն է, ինձ թվում է, որ կռիվ անելը աղի հետ կապված չէ: Բայց այս ավանդույթին դիպչել պետք չէե: Approved!

4) Հնում գոյություն ուներ մի կարգ, երբ ծնողները առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար:
 Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում էին տաճար: Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով` հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց: Այստեղից էլ առաջացել է <<Տեառնընդառաջը>>, որը նշանակում է տիրոջն ընդառաջ: Եվ նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն:
Այս ավանդույթի մասին խոսք չկա, այն քրիստոնյաների համար է, իսկ մենք հարգում ենք ցանկացած կրոնի մարդկանց: Approved!

Աղբյուր՝ Forum.Armedu.am

Комментариев нет:

Отправить комментарий