понедельник, 9 сентября 2013 г.

Իրավաբանական լաբիրինթ

Էրիկն ու ես այսօր ստացանք հատուկ առաջադրանք. փորձել պարզել, թե Վիկտոր Համարձումյանի կտակը որքանով է իրավաբանական փաստաթուղթ։ Քանի մեր դասարանը փնտրում էր համացանցում հայտնի մարդկանց կտակներ, մենք պետք է հասկանայինք, թե Վիկտոր Համբարձումյանի կտակը արդյոք համապատասխանում է կտակ գրելու բոլոր կանոններին։ Կարդացինք կտակ գրելու կանոնները, պարզվեց, որ կտակում անպայման պետք է նյութական որևէ արժեքի վերաբերող կետ պարունակի, իսկ Վիկտոր Համբարձումյանի կտակը չուներ նյութական արժեք, այն իրենից ներկայացնում էր հոգևոր պատգամ։

 Հարցերի մեջ մոլորված՝ մենք որոշեցինք համացանցում փնտրել, արդյո՞ք Վիկտոր Համբարձումյանի կտակը հաստատված է նոտարով։ Չգտանք ոչ մի փաստ այդ մասին։ Ավելի մեծ է շանսը, որ կտակը հաստատված չէ նոտարով։ 


Հանգեցինք այն եզրակացության, որ Վիկտոր Համբարձումյանի խոսքերը կտակ են կոչվում միայն այն պատճառով, որ այն գրված է եղել նրա մահվանից հետո կարդացվելու համար։ "Կտակը" պետք է ընդունել որպես պատգամ, քանի որ իրավաբանական տեսանկյունից կտակը կտակ չի կարող կոչվել, եթե այն հաստատված չէ նոտարով և չունի նյութակաան արժեք, այդ մասին կարդացեք ավելի մանրամասն Iravaban.net-ում։

~ Էրիկ Սահակյան, Զավեն Ջեյ Համբարձումյան

Комментариев нет:

Отправить комментарий