четверг, 12 сентября 2013 г.

Slender - The Arrival

Slenderman-ի այս մի պոդկաստային պատմությունը նման չէ մյուսներին։ Մնացածները պատրաստված էին Unity համակարգի վրա, իսկ այս մեկը ունի նոր գրաֆիկա։ Այնպիսի գրաֆիկա, որ նույնիսկ իմ համակարգիչը, որը Crysis 2-ը առանց կախելու բացում էր, այս խաղում մինիմալ գրաֆիկական վրա, սկսեք կախել։ Ոնց գուշակեցիք - մի լավ ադրենալինի դոզա ես այդպես էլ չկարողացա կանչեմ արյանս մեջ, բայց դա չի նշանակում, որ չեմ կարող պատմել այս հրաշալի խաղի մասին։
Ժանրը, բոլոր անցյալ Slender-ների նման՝ Indie Horror-է։ Պատմությունը սկսվում է այն ժամանակ երբ գլխավոր հերոսուհին՝ Քեյթը գնում է իր ընկերուհու մոտ հյուր։ Նրա տուն մտնելով նա տեսնում է, որ սենյակները ավերված են, բացի դրանից գտնում է շատ նամակներ իր ընկերուհուց, որի ինիցիալները խաղում նշված էն որպես CR: Խաղը գնալով դառնում է ավելի վախենալու, օրինակ,՝ երբ սկզբում CR-ը գրում էր "Բարև Քեյթ, հուսով եմ որ կարդում էս սա, իմ համակարգիչը և հեռախոսը փչացել են" հետո նա մեզ թողնում է այ այսպիսի մի տեքստ - "Outside ! I need to die before it catches me ! Everything is leaking out the back my head.... Hands have teeth. Please tell no one i loved them. It's back now... Hide !" Այս ամենի մեջ մենք հասկանում ենք միայն մի բան, մենք պետք է գնանք անվտանգ տեղ։ CR-ը գրում էր, որ միակ անվտանգ տեղը սարի գագաթի ռադիոստանցիան է։ Եվ մեր հերոսուհին մահը ճեղքելով վազում է այնտեղ, ճանապարհին փախնելով ոչ միայն Slender-ից այլ նաև մի նոր հրեշից...

Комментариев нет:

Отправить комментарий