*** *** *** *** *** *** *** *** *** *** *** *** *** *** ***
Անվերջ գիշերի մռայլ վիհերում |
Իմ մենակ սիրտն է ցավագին ճչում. |
Ես մոլորվել եմ այս մութ աշխարհում, |
Եվ ինձ խավարից ոչ ոք չի կանչում։ |
Իմ մենակ սիրտն է ցավագին ճչում. |
Ես մոլորվել եմ այս մութ աշխարհում, |
Եվ ինձ խավարից ոչ ոք չի կանչում։ |
|
Գիշերն է փռել իր թևերր մութ, |
Գիշերն է գերել իմ սիրտը ցաված.— |
Որտե՞ղ որոնեմ երջանկության սուտ |
Եվ ինչպե՞ս գտնեմ վերադարձի լաց։ |
Գիշերն է գերել իմ սիրտը ցաված.— |
Որտե՞ղ որոնեմ երջանկության սուտ |
Եվ ինչպե՞ս գտնեմ վերադարձի լաց։ |
|
Հողմն է հեկեկում անունջ վիհերում, |
O՜ , անհուն գիշեր, քեզ ո՞վ է փռել. |
Ինչո՞ւ է շուրշըս աշխարհը լռում, |
Ո՞վ է իմ հոգու լույսերը մարել... |
O՜ , անհուն գիշեր, քեզ ո՞վ է փռել. |
Ինչո՞ւ է շուրշըս աշխարհը լռում, |
Ո՞վ է իմ հոգու լույսերը մարել... |
1909 թ. |
---------------------------------------------|
Այս բանաստեղծությունը կարդալուց այնպիսի |
տպավորություն է ստեղծվում, թե մարդը |
կորցրել է իր հույսը երջանիկ կյանքի հանդեպ: |
Նրան լքել են բոլոր ընկերներն ու հարազատները|
և նա միայնակ քայլում է կյանքի ճանապարհով, |
որտեղ ոչինչ չի պատահում... |
---------------------------------------
Հնչում է անվերջ աշնան թախիծով |
Դաշնամուրն այնտեղ, պատի հետևում. |
Հարազատ է ինձ այդ երգը հեծող — |
Իմ անանց ցավով մեկն էլ է ցավում։ |
|
Աշնան տխրահեծ անձրևի նըման, |
Անձրևի նըման լալիս են անվերջ |
Այն հնչյունները մեղմ ու միաձայն՝ |
Պատի հետևում և իմ հոգու մեջ... |
-----------------------------------------------
Այս բանաստեղծությունը ինձ այն |
մարդկանց է հիշեցնում, որոնք այցելում |
են իրենց մանկության տները, և սկսում |
են հիշել, թե այն ժամանակ ինչեր են արել |
այդ տանը... |
-----------------------------------------------
*** *** *** *** *** *** *** *** *** ***
ՀՈԳՆԱԾՈԻԹՅՈԻՆ |
|
Ես մի ճամփորդ եմ մթնում մոլորված, |
Ու հոգնած սիրտըս դարձել է խոնարհ. |
Չեմ ուզում կանչել ցնորքըս մեռած, |
Երազել գալիք ջրերի համար։ |
|
Ես չար հոսանքով մղված եմ հեռուն, |
Եվ անվերադարձ փակված է ուղին. |
Մի որբ մանուկ է հոգիս մոլորուն, |
Մատնված մութին և մառախուղին։ |
|
Մի անմայր մանուկ, հեկեկանքներից |
Հոգնած ու բեկված — ննջել է ուզում. |
Մի՛ վրդովեք դուք, մի՛ տանջեք նորից, |
Մի՛ տանջեք նորից — հանգչել է ուզում...|
-----------------------------------------------
Այս բանաստեղծությունը մի մարդու |
մասին է, ով հոգնել է կյանքից և ուզում էր |
մահանալ և վերջ տալ այդ կյանքին, |
բայց նրան անընհատ խանգարում է |
ինչ-որ բան... |
-----------------------------------------------
Комментариев нет:
Отправить комментарий