вторник, 6 ноября 2012 г.

Ուրիշ բլոգեռներին

Մեզնից շատերը չգիտեն, թե ինչի համար է բլոգը կամ ինչ դժվար է բլոգեռ լինելը... Օրինակ ես ինձ հպարտ կարող եմ անվանել բլոգեռ, որովհետև հիմարի պես գիշերվա 4:32 գրում եմ այս նյութը: Բայց եկեք անցնենք բուն թեմային, ես չեմ մատնանշելու... Որոշ մարդիք կհասկանան, թե ես ում մասին եմ խոսում: ==>> Սիրելեի "բլոգեռներ", դուք բլոգը չեք բացել 10 ստանալու համար... Բլոգը բացում են ըստ ցանկության: Եթե բլոգեռեք պետք է մոռանաք ծուլության մասին միսթր Է.Հ. և Ֆ.Ս.... Ինձանից իմ տանջանքով գտնված HTML-ները խնդրելու կամ իմ բլոգից ամեն ինչ Copy-Paste անելու տեղը, փորձեք մի օրիգինալ (Օրիգինալ - տարբերվող, առանձնահատուկ) միտք մտածեք... Ինձանից իմ լավ մտքերը և բլոգիս դիզայնը վերձնում եք... Իսկ դուք մտածե՞լ եք, թե ես ոնց եմ ինձ զգում այդպիսի բանից հետո: Անկեղծ ասեմ, ես ձեզ ուզում եմ տեղում խեղդել !!! Ինքներդ մի բան մտածեք, ինչպես օրինակ Լուսինե Գալստյանը կամ Էրիկ Հովհանիսյանը: Զանգում եք ինձ և ժամերով խնդրում, որ ձեզ HTML կամ JavaScript կոդեր ուղարկեմ, իսկ ես ժամերով ձեզ ասում եմ ոչ... Հետո էլ ինձ ասում եք "խոզ": Բա ինչքան լավ միտք ունեմ վերձնում եք ու ձեր բլոգերի վրա եք դնում: Դե չի կարելի, էլի... Ասում եք մի հատ կոդ տուր, ասում եմ - Ինքդ ման արի, դժվար չի... Իսկ ինքը ման չեկած ասում է "Չեմ գտնում": Առաջինը ես եմ օնլայն խաղ դնում, 2 ժամից բոլորի մոտ կա, առաջինը ես եմ օնլայն երգեր դնում, 5 րոպեից Է.Հ.-ի մոտ կա... Կամել լավ մտքեր չկան ինձեք հարցնում, ինչ-որ հիմար նկարներ եք դնում, որոնք նույնիսկ 6 տարեկան երեխան կգտնի, նյութ եք անվանում: Եթե դուք 2 օրվա մեջ չուղվեք, ես ձեզ, Համբարձումյանի խոսք եմ տալիս, բոլորիտ անուն, ազգանուն և հայրանունները կգրեմ իմ բլոգում... Այո, ձեզ չթվաց ==> ՀԱՅՐԱՆՈՒՆՆԵՐԸ: Մի մոռացեք, որ իմ մոտ դպրոցի բազան կա:

Աղբյուրը՝ Angry-Zaven.Am (Մի զարմացեք, ես դեռ իմ հումորի զգացումը չեմ կորցրել):

Комментариев нет:

Отправить комментарий