воскресенье, 4 ноября 2012 г.

Մոր ուրախությունը մեզ տխրեցնում է

Մեկ-մեկ երբ մենք ինչ որ լավ բան ենք անում, գնում ենք մեր մայրիկների մոտ, պատմում նրանց մեջ հաջողության մասին, հույս ունենալով, որ նրանք մեզ կգովան, կասեն որ մենք խելացի ենք և ինչ-որ բան կտան.... Դե օրինակ Mars, Snickers կամել հասարակ ինչ-որ մի կոնֆետ: Հարցը նրա մեջ չե, թե նրանք ինչ կտան, հարցը նրա մեջ է, որ մենք կհասկանանք, որ արժեք ունենք նրանց կյանքում: Բայց մայրեր կան, որոնք մեզ կգովան միայն նրա համար ինչը իրենց պատիվը բարձրացնում է, կամ միայն իրենց դուրն է գալիս: Ուղղակի զզվելի է ! Այնպիսի տպավորություն է, որ մենք ստեղծված ենք նրանց պատիվը բարձրացնելու համար... Ես հասկանում եմ, նրանք մեզ ծնել են, դաստերակել և այլն և այլն... Շատ շնորակալություն, իսկապես սրտից շնորակալություն: Բայց մեկ է, դրանով նրանք մեր տրամադրությունները և... Կներեք հայերեն այս բառը չգիտեմ, "Самооценка"-ն իջացնում են զրոին: Ես հույս ունեմ, որ ինչ-որ մայր հիմա կարդում է սա և կփորձի հպառտանալ ցանկացած մանրուքով, որը անում է իր որդին: Հիշեք մենք դեռ փոքր ենք, և դուք պետք է մեզ՝ երեխաներիս, ավելի շատ փորձեք գովալ, որպեսզի մենք մեծանալուց հասկանանք, որ շատ հնարավորություններ ունենք: Հաջողություն:

Комментариев нет:

Отправить комментарий