воскресенье, 4 ноября 2012 г.

К черту такое равноправие

Ս՞ա եք անվանում սեռերի իրավահավա-  սարություն: Երբ գալիս է մարտի 8-ը կամ ապրիլի 7-ը մենք՝ տղաներս աղջիկների համար գնում ենք թանկարժեք նվերներ. ժամացույցներ, վզնոցներ և այլն: Իսկ երեկ՝ նոյեմբերի 3-ին, տղամարդկանց միջազգային տոնն էր, և ոչ ոք ինձ չշնորհավորեց: "Իրավահավասարությունը սեռերի միջև կայուն է" => ուղղակի փուչ խոսք է: Մենք առաջվա նման զիջում ենք կանանց և տալիս նրանց ամենալավը: Հետո էլ մեզ վրա բարկանում են, երբ մենք սեռերի անհավասարության մասին անեկդոտներ կամ կատակներ ենք անում: Օրինակ, 2 օր առաջ ես Հայկի հետ խոսելուց ասացի, որ եթե կանանց շարունակեն վարորդական իրավունքներ տալ, աշխարհի վերջը շուտով կգա: Կանա՜յք, դուք խոսելու տեղ չունեք: Մենք ձեզ համար այնքան բաներ ենք անում, որ կարող ենք դեռ մեկ միլլենիում (հազարամյակ) առանց կանգնելու այդպիսի կատակներ անել: Ուղղակի սուս մնացեք և արեք այն, ինչ մենք ասում ենք: Երբեք մի մտածեք, որ կարող եք տղամարդու դերը կատարել ձեր ընտանիքում կամ կյանքում: Դա այնքան էլ հեշտ չէ:

Комментариев нет:

Отправить комментарий